Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Նորավանք»-ում 24-ամյա նշանադրվող տղան ինքնաձիգից կրակոցներ է արձակել

Blog Image

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սեպտեմբերի 18-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ սեպտեմբերի 16-ին «Նորավանք» եկեղեցական համալիրում կրակոցներ են հնչել։

Կրակոցները արձակել է Վայոց ձորի մարզի բնակիչ, 24-ամյա Հրաչյա Ալոյանը՝ իր նշանադրության արարողության ժամանակ։

Նա հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, իր անձի առավելությունը ընդգծելու մոլուցքով տարված, իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից կրակոցներ է արձակել դեպի օդ՝ խաթարելով համալիրի տարածքում գտնվող անձանց անդորրը:

Պարզվել է նաև, որ նշված դեպքը տեսանկարահանվել և հրապարակվել է Instagram սոցիալական կայքում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Send