Ադրբեջանը պահանջում է՝ «ինչը կասենք՝ «մերն ա», պետք է տաք, իսկ ինչը կհամարենք վտանգավոր, վերացնեք»

Կառավարությունը կատարել է ԱԺ-ի հաստատված ծրագրի հակառակը։ Այն, ինչ կառավարությունն այսօր փաստացի է իրականացնում, ըստ էության, ուղղված է ազգային շահերի խեղաթյուրմամբ կամ լիովին անտեսմամբ, կենսական զիջումներ կատարելով մեր երկրի անվտանգային սպառնալիքների մեծացմանը, որի վերջնարդյունքը խաղաղության պատրանքի դիմաց աշխարհաքաղաքական մակարդակում հայկական գործոնի իսպառ վերացումն է լինելու։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«Կառավարությունը, տեսնելով, որ Ադրբեջանի հետ խաղաղության հասնել հնարավոր է միայն նրա օրեցօր պահանջները  բավարարելու միջոցով, դարձել է այդ պահանջների փաստացի հիմնավորողը և կատարողը։ ԱԱդրբեջանը պահանջում է՝ «ինչը կասենք՝ «մերն ա», պետք է տաք, իսկ ինչը կհամարենք վտանգավոր, վերացնեք»»,- ասաց Ռուստամյանը։

Մանրամասները՝ տեսանյութում