Երեխաների զանգվածային թունավորման դեպք է գրանցվել Կալինինգրադի մերձակայքում գտնվող ճամբարում (տեսանյութ)

Երեխաները զանգվածաբար թունավորվել են Կալինինգրադի մերձակայքում գտնվող ճամբարում։
Սվետլոգորսկի Օգոնյոկ ճամբարից 32 երեխաներ հիվանդացել են սուր աղիքային վարակով։ Հինգին ստիպված են եղել տեղափոխել հիվանդանոց, իսկ մնացածին բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել։
Քննիչները կարծում են, որ մեղքը ճամբարում սննդի ոչ պատշաճ կազմակերպման մեջ է։
Հարուցվել է քրեական գործ:
Տեսանյութը՝ այստեղ