Բժիշկը նշել է 3 առողջ մթերք, որոնք կարող են ինսուլտ առաջացնել. ահա թե ով չի կարելի դրանք ուտել

Կաթվածը կանխելու համար հարկավոր է հրաժարվել վատ սովորություններից և վերանայել սննդակարգը՝ խորհուրդ է տվել նյարդաբան Գալինա Չուդինսկայան։
Մասնագետը խորհուրդ է տվել ամենօրյա մենյուում ավելացնել ավելի շատ բանջարեղեն և մրգեր, ցանկալի է՝ թարմ։ Սակայն հայտնի այլ մթերքներից, որոնք նույնպես համարվում են շատ առողջարար, պետք է խուսափել, հատկապես նրանք, ովքեր արդեն ինսուլտ են տարել։ Խոսքը կարագի, յուղոտ կաթնաշոռի ու ձվի մասին է։
Ուղեղի անոթների սուր խաթարման ենթարկված մարդիկ պետք է չափազանց զգույշ լինեն շատ մթերքների նկատմամբ: Չի կարելի չափից շատ աղի ուտելիքներ ուտել, քանի որ դրանք բարձրացնում են արյան ճնշումը և կարող են նվազեցնել որոշ դեղամիջոցների արդյունավետությունը, հիշեցրել է Գալինա Չուդինսկայան, ում խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Նյարդաբանը եզրակացրեց, որ ճիշտ սնունդը, առողջ քաշի պահպանումը և բուժական վարժությունները կօգնեն խուսափել ինսուլտից և բարելավել կյանքի որակը։