Արմավիրի մարզում Mercedes-ը բախվել է կայանված ավտոքարշակին. կան վիրավորներ

Արմավիրի մարզում Mercedes-ը բախվել է կայանված ավտոքարշակին. կան վիրավորներ

Այսօր՝ մայիսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 03։20-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 30-ամյա Հովհաննես Հ-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում՝ «Լեգենդա» բենզալցակայանի մոտ, բախվել է ճամփեզրին կայանված «Ֆոտոն Ֆորլանդ» մակնիշի ավտոքարշակին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Հովհաննես Հ-ն և նրա ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ, 55-ամյա Ջիվան Գ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։