Աբովյան քաղաքում և Երևանի Լենինգրադյան փողոցում ժամանակավորապես գազամատակարարումը դադարեցվել է

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 8-ին՝ ժամը 07:30-ից մինչև ժամը 15:00-ն, դադարեցվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 7-րդ միկրոշրջանի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը:
Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 8-ին ժամը 07:30-ից դադարեցվել է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան փողոցի թիվ 31/1, 31/4 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը: