Ես շատ լավ մարզական վիճակում եմ, հասցրել եմ 40 րոպե հեծանիվ քշել և շատ բարձր մարտական ոգով ընտանիքիս հետ եկել եմ ընտրության։ Այդ մասին այսօր քաղաքապետ ընտրելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը։
Նրա խոսքով՝ այս ընտրությունը մեր միասնականության գույքագրման ակտն է։
«Բոլորին կոչ եմ անում մասնակցել այս ընտրություններին, անկախ նրանից՝ ում կընտրեն։ Մենք պետք է հավաստենք մեր հավատարմությունը մեկս մյուսին։ Ես քվեարկել եմ, որ Երևանը լինի կոկիկ, գեղեցիկ, կազմակերպված, ուրախ, երջանիկ մարդկանց քաղաք, իսկ Հայաստանը լինի անկախ, ինքնիշխան և տարածքային ամբողջականությունը վերականգնվի»,- նշեց Զեյնալյանը։
Հարցին, թե ո՞ր քաղաքական ուժի հետ կոալիցիա կձևավորի «Հանրապետությունը», Զեյնալյանը պատասխանեց՝ մենք կոալիցիա չենք կազմի այն ուժերի հետ, որոնք մտել են պայքարի մեջ որպես 5-րդ շարասյուն։