Վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն

Վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն

Այսօր՝ մայիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժա,ը 09:40-ի սահմաններում Սեբաստիա փողոցի 108 հասցեի դիմաց բախվել են 23-ամյա Հովհաննես Մարգարյանի վարած «BMW» մակնիշի և 64-ամյա Վաչագան Կոբալյանի վարած «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «BMW»-ն կողաշրջվել է և ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: