Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց

Ձուն՝ պապիլոմաների դեմ պայքարի լավագույն միջոց

Blog Image

Հավի ձուն օգնում է ազատվել պապիլոմաներից, սակայն այն կարելի է օգտագործել միայն այն մարդկանց, ովքեր հակված չեն ալերգիկ ռեակցիաների։ Արտաքին կիրառությունը կարող է ալերգիա հարուցել անգամ այն դեպքում, երբ դուք առանց որևէ խնդրի ուտում եք այդ ձուն։ Եթե դուք կասկածներ ունեք, արմնկային շրջանի փոքր հատվածի վրա քսեք ընտրված միջոցը ու թողեք 10 րոպե։ Եթե ալերգիկ ռեակցիա չի նկատվում, կարելի է համարձակորեն օգտագործել տվյալ միջոցը։

Եթե պապիլոմաները դեռ փոքր են, կարելի է փորձել  նրանցից ազատվել  ձվի սպիտակուցի միջոցով։ Կոտրեք ձուն, վերցրեք բամբակյա փայտիկներ, թաթախեք սպիտակուցի մեջ, ապա դրանք մանրակրկիտ քսեք պապիլոմաների վրա։ Այս պրոցեդուրան կրկնեք օրական 3-4 անգամ, ցանկության դեպքում՝ կարելի է և ավելի հաճախ։

Մոտավորապես մեկ շաբաթ անց պապիլոմաներն իրենց չափերի մեջ բավականին կփոքրանան, սակայն պրոցեդուրան պետք է շարունակել այնքան ժամանակ, քանի դեռ դրանք իսպառ չեն անհետացել։ Որպես կանոն՝ դրա համար անհրաժեշտ է լինում 3-4 շաբաթ, ընդ որում, որքան շուտ սկսեք բուժումը, այնքան արագ կանհետանան պապիլոմաները։

Send