Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ուկրաինայում մայր ու որդի 6 միլիոն դոլար են վաստակել՝ հաճախորդներին ազատելով զորահավաքից (տեսանյութ)

Blog Image

Ուկրաինայում մայր ու որդի 6 միլիոն դոլար են վաստակել՝ գրանցելով հաշմանդամության կարգավիճակ, որպեսզի հաճախորդներին ազատեն զորահավաքից:

Նրանց ինքնությունը պարզվել է Խմելնիցկի շրջանում։ Գործով ներգրավված են մարզի բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի նախագահն ու Կենսաթոշակային հիմնադրամի աշխատակից նորդին։

Կնոջ գրասենյակում հայտնաբերել են 100 հազար դոլար, կեղծ բժշկական փաստաթղթեր ու «խուսափողների» ցուցակները։ Ինչպես նաև մոր և որդու մոտ հայտնաբերվել է ավելի քան 5 միլիոն դոլար, 300 հազար եվրո և այլ արժույթ։

Տեղի Հետաքննությունների բյուրոյի տվյալներով՝ հետաքննության ընթացքում պաշտոնյան փորձել է պատուհանից 500 հազար դոլար պարունակող երկու պայուսակ նետել։

Տեսանյութն այստեղ

Send