Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցվել են

 Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցվել են

Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցվել են։

«Հիմք  ընդունելով   Սահմանադրական   դատարանի  դատավոր  Վահե Գրիգորյանի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով՝ 2025 թվականի ապրիլի 25-ից դադարած համարել Սահմանադրական   դատարանի   դատավոր  Վահե Գրիգորյանի  լիազորությունները»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Հակոբ Արշակյանի ստորագրած արձանագրության մեջ: