ԼՂ-ից քաղաքացիների հոսքը ՀՀ գործնականում դադարեցվել է․ քանի՞ բռնի տեղահանված է եկել Հայաստան

Այսօր ժամը 16:00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 520 անձ։ Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից։ Հաշվառում է անցել 89.167 անձ
Կառավարությունից նաև հայտնում են, որ Լեռնային Ղարաբաղից փախստականների հոսքը Հայաստան գործնականում դադարեցվել է։