Ծանոթացանք խաղաղության պայմանագրի շուրջ վերջին առաջարկներին․ ամրապնդվեցին մեր մտավախությունները

Ծանոթացանք խաղաղության պայմանագրի շուրջ վերջին առաջարկներին․ ամրապնդվեցին մեր մտավախությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հայտնում է, որ պատգամավորներ Գեղամ Մանուկյանի և Քրիստինե Վարդանյանի հետ ԱԳՆ շենքում ծանոթացել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման պայմանագրի վերաբերյալ երկու երկրների վերջին առաջարկներին․

«Այս պահին կարող ենք արձանագրել հետևյալը.

թեև չենք կարող հրապարակել հույժ գաղտնի նշումով փաստաթղթի բոլոր կետերը, սակայն արձանագրենք, որ առաջարկներին ծանոթանալը միայն փաստեց դրա վտանգավորությունը և ամրապնդեց բոլոր այն մտավախությունները, որոնք մենք այս հարցի շուրջ արտահայտել ենք ավելի վաղ»,- գրել է Գրիգորյանը։