Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

Տիգրան Բարսեղյանի գոլը նպաստեց «Սլովանի» հաղթանակին

Blog Image

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Բրատիսլավայի «Սլովանը» Բաթումիում 2-1 հաշվով հաղթեց տեղի «Դինամոյին»:

Դիմակայության առաջին խաղում դարպասի գրավում չէր գրանցվել: Պատասխան խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 0-0 հաշվով: Լրացուցիչ ժամանակում տանտերերը բացեցին հաշիվը: 115-րդ րոպեին Սլավոկիայի չեմպիոնի կազմում հաշիվը հավասարեցրեց Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, իսկ ավելացված ժամանակի վերջին րոպեին «Սլովանի» հարձակվողը հենց անկյունայինից գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը:

Այսպիսով, «Սլովանը» դուրս եկավ ՉԼ որակավորման երկրորդ փուլ:

Send