Սիմիդյանը խաբել ա մեզ. ձկնաբույծների բողոքի ակցիան Կառավարության 3֊րդ մասնաշենքի դիմաց

Մեզ խոստացել էին, որ պետք է մի շաբաթվա մեջ մեր հետ քննարկում լինի ու ներկայացնեն, թե որոնք են ապօրինի հորերը։ Այդ մասին այսօր ՇՄՆ դիմաց իրականացվող բողոքի ակցիայի ընթացքում ասաց ձկնաբույծներից մեկը։

Նա հարց հնչեցրեց՝ ինչո՞ւ չեն փակում ապօրինի 700 հորերը, որ եկել ու իրենց են ստիպում դադարեցնել ձկնարտադրությունը։ 

«Ասում են՝ «աղետալի վիճակ է», բա եթե աղետալի է, ինչո՞ւ են այս 700 հորերը թափվում»,- հարց հնչեցրեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։