Դեսպաններ են նշանակվել

Դեսպաններ են նշանակվել

Մոլդովայում, Ճապոնիայում և Կամբոջայում Հայաստանի դեսպաններ են նշանակվել։ 

Վիետնամում Հայաստանի դեսպան Սուրեն Բաղդասարյանը, համատեղության կարգով, նշանակվել է Կամբոջայում ՀՀ դեսպան (նստավայրը՝ Հանոյ)։

Մոնիկա Սիմոնյանը նշանակվել է Ճապոնիայում Հայաստանի դեսպան (նստավայրը՝ Տոկիո)։

Ռումինիայում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանը, համատեղության կարգով, նշանակվել է Մոլդովայում Հայաստանի դեսպան (նստավայրը՝ Բուխարեստ)։

Արեգ Հովհաննիսյանը ետ է կանչվել Ճապոնիայում, Կորեայում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում ՀՀ դեսպանի պաշտոնից։