Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ՌԴ հարավում փակ երկնքի ռեժիմը երկարացվել է մինչև մարտի 26-ը

Blog Image

Ռուսաստանի Դաշնության ավիացիոն իշխանությունները մինչև մարտի 26-ը երկարաձգել են քաղաքացիական օդանավերի թռիչքների արգելքը Ռուսաստանի հարավում գտնվող օդային տարածքի մի մասով. հայտնել է տրանսպորտի նախարարության աղբյուրը։

Փետրվարի 24-ից Ռուսաստանը փակել է երկրի հարավում իր օդային տարածքի մի մասը քաղաքացիական ինքնաթիռների համար՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության համատեքստում։

Սահմանափակումը մի քանի անգամ երկարացվել է։ Ուղևորներին քաղաքներ, որտեղ փակ են օդանավակայանները, տեղափոխելու համար  ռուսական ավիաընկերություններին առաջարկվում է փոխադրումներ կազմակերպել այլընտրանքային երթուղիներով՝ օգտագործելով Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի և Մոսկվայի օդանավակայանները:

Send