Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահի ավագ խորհրդականի հետ․ մանրամասներ

Դեկտեմբերի 12-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով ավագ խորհրդական Սայմըն Մորդյուի հետ։ Հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին։ Այս համատեքստում նախարար Միրզոյանը կարևորել է խաղաղության գործընթացի շարունակականության ապահովումը: