Դա Ձեր մեկնաբանությունն է․ Սիմինդյանը՝ «Եռաբլուրում» տեղի ունեցածն անարգանք որակելու մասին

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմինդյանն այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց, որ թշնամու ագրեսիայի հետևանքով Ջերմուկում 10 հա անտառածածկ հատված է արյվել։

Նրա խոսքով՝ այդ մասում բնապահպանական վնասն այդքանն է։

Հարցին, թե ինքը երեկ եղե՞լ է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, Սիմինդյանը պատասխանեց՝ ասելով, որ եղել է։

Դիտարկմանը, որ իրենց ճանապարհը բացելու համար անարգեցին, բռնության ենթարկեցին զոհվածների հարազատներին, նա արձագանքեց՝ ասելով, որ դա մեր մեկնաբանությունն է։