Ջղաձգվում եք Դուք, ոնց որ Կարեն Անդրեասյանի հետ միասին շատ երկար եք նայում Փաշինյանի նկարին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ նախորդ շաբաթ ԲԴԽ-ի տարածած աղմկահարույց տեսանյութին՝ այդ թեմայով հարց ուղղելով արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին։
«Պարոն Մինասյան, հարցս ուղղված է Ձեզ՝ հաշվի առնելով նաև, թե ինչ մտերիմ հարաբերություններ ունեք Կարեն Անդրեասյանի հետ, ենթադրում եմ՝ նաև համատեղ եք նայում Նիկոլ Փաշինյանի նկարին ու ներշնչվում։ Դատական դեպարտամենտը, որն ապահովում է անկախ պետական մարմնի, ԲԴԽ-ի, դատարանների, դատավորների, ընդհանուր ժողովի և նրա հանձնաժողովների գործունեությունը, դատավորի աշխատանքը գնահատելո՞ւ համար է, իրավունք ունի՞, նման լիազորություն ունի՞, կայացված ակտի օրինականության կամ անօրինականության հետ կապված գնահատական հնչեցնելու իրավունք, լիազորություն ունի՞»,-հարցրեց Խամոյանը։
Մինասյանն էլ ասաց, թե այո՝ ոչ միայն իրավունք ունի, նաև ունի պարտականություն՝ մոնիթորինգ իրականացնել։
«Եւ հասկանում եմ, որ այդ մոնիթորինգի արդյունքները ձեզ համար մտահոգիչ են, որովհետև առնվազն երկու գործով վերհանվել են այնպիսի խախտումներ, որոնք ենթադրում են հետևանքներ, և ուղղակի ասեմ՝ այո, հետևողական է լինելու արդարադատության համակարգի բոլոր ինստիտուտները, որ նման խախտումները նախ արձանագրվեն, և արձանագրվելուց հետո, եթե ապացուցվի դրանում խախտումը, կլինեն հետևանքներ՝ անկախ ձեր ներթիմային և ներկուսակցական ջղաձգումներից»,-պատասխանեց Մինասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Խամոյանն էլ արձագանքեց․ «Ջղաձգվում եք Դուք, ոնց որ պարոն Կարեն Անդերասյանի հետ միասին շատ երկար եք նայում Նիկոլ Փաշինյանի նկարին, չգիտեմ՝ ինչ ներշնչանքի մեջ եք ընկնում, ու տենց գանհատաակններ հորդորում եմ Ձեզ՝ այլևս չհնչեցնել»։
Մանրամասն՝ տեսանյութում