Դերասան Մկոյի որդին չի մասնակցել ավարտական փարթիի․ մայրը գրառում է կատարել (տեսանյութ, լուսանկար)

Վերջին օրերին երեվի հոգնել եք այս նկարները անընդհատ համացանցում տեսնելուց, բայց ուզում եմ մեր կյանքի կարևոր օրերից մեկն էջում ունենալ, իր ինստագրամյան էջում գրել է դերասան Մկրտիչ Արզումանյանի (Մկո) կինը՝ Աննա Շահբազյանը՝ կից նաև արխիվային տեսանյութեր ու լուսանկարներ հրապարակելով։
Նրանց որդին՝ Ալեքսանդրը, ավարտել է դպրոցը։
«Նշեմ, որ այսքանով Ալեքսանդրի համար վերջինզանգյան ուրախությունն ավարտվեց։ Բարձր ջերմության պատճառով չմասնակցեց ոչ մի ավարտական փարթիի։ Սա էլ կհիշվի՜
Վստահ եմ, ապագան շատ հետաքրքիր կլինի, պայծառ ու գունավոր։ Համենայնդեպս մենք ամեն ինչ կանենք ու կօգնենք իր ճանապարհը հեշտ ու սահուն անցնելու համար»,- հավելել է նա։
Կադրերն այստեղ