Արագածոտնում Камаз-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա տղային. վերջինս տեղում մահացել է

Այսօր՝ օգոստոսի 23-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 13։20-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Հարություն Ս.-ն իր վարած Камаз մակնիշի կցորդիչով բեռնատարով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 88 կմ հատվածում՝ Ջամշլու գյուղի վարչական տարածքում վրաերի է ենթարկել հետիոտն, նույն գյուղի բնակիչ 9-ամյա Ռ.ՈՒ.-ին․ հայտնում է Shamshyan.com-ը։
Վարորդը դեպքի վայրից փախուստի չի դիմել, զանգահարել է շտապ օգնություն, և օպերատիվորեն ժամանած «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնի բժիշկներն արձանագրել են երեխայի մահը։
Դեպքի փաստով Ա. Ադամյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, ում հանձնարարականով էլ ավտոմեքենան, որը ցորեն տեղափոխելիս է եղել, տեղափոխվել է Ոստիկանության Արագածի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։