Վրաերթ Գյումրիում․ 83-ամյա կին է մահացել

Վրաերթ Գյումրիում․ 83-ամյա կին է մահացել

Մարտի 23-ին, ժամը 13.55-ի սահմաններում, «Ֆորդ» մակնիշի մեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Արագածի փողոցի շենքերից մեկի մոտ հետընթաց կատարելիս վրաերթի էր ենթարկել 83-ամյա Ջեմմա Հակոբյանին։

Կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Մարտի 29-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նա մահացել է:

Կատարվում է նախաքննություն: