«Ծաղկունք» միջազգային 5-րդ փառատոնին կմասնակցեն նաև Ֆրանսիայի «Renaissance» և «Նաիրի» պարային անսամբլները

«Ծաղկունք» միջազգային 5-րդ փառատոնին կմասնակցեն նաև Ֆրանսիայի «Renaissance» և «Նաիրի» պարային անսամբլները

Ապրիլի 27-ին «Ծաղկունք» միջազգային 5-րդ փառատոնին կմասնակցեն նաև Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի «La Renaissance» և Լիոն քաղաքի  «Նաիրի» պարային անսամբլները:

Ապրիլի 29-ին նշվում է Պարի միջազգային օրը։ Պարի միջազգային օրվան նվիված` «Կամուրջ» մշակութային կենտրոնը կազմակերպել է նախադեպը չունեցող մեգա նախագիծ: 

Ս.թ. ապրիլի 27-ին տեղի կունենա «Ծաղկունք» միջազգային 5-րդ փառատոնը, որը կկայանա  Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

«Կամուրջ» մշակութային կենտրոնը կազմակերպում և անցկացնում է լայնածավալ  թեմատիկ համերգային ու փառատոնային ծրագրեր՝ ինչպես Հայաստանում, այնպես  էլ Հայաստանի սահմաններից դուրս:

Փառատոնի նպատակն է, մեկ միասնական հարթակում միավորելով,  ներկայացնել աշխարհի տարբեր ազգերի պարերը Հայաստանի ու արտերկրի մանկապատանեկան և երիտասարդական խմբերի միջոցով։

Փառատոնն իրենց մասնակցությամբ կգեղեցկացնեն Հայաստանի, Ֆրանսիայի, Ստասբուրգ և Լիոն քաղաքների, Վրաստանի, Լեհաստանի ու Ուկրաինայի մի շարք պարային համույթներ, անսամբլներ և երգչախմբեր։ Փառատոնին ներկա կգտնվեն նաև սիրված և ճանաչված երգիչներ Հայաստանից:

«Կամուրջ» մշակութային կենտրոնը մշտապես միտում ունի նպաստել պարարվեստի հանրայնացմանը: