Արտակարգ դեպք՝ Ծաղկաձորում. ջրագիծ անցկացնելու ժամանակ հողաշերտը լցվել է աշխատողի վրա. նոր մանրամասներ

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի «Էվերեստ» հյուրանոցային համալիրի մոտակայքում հողաշերտի փլուզման արդյունքում քաղաքացին հայտնվել է հողի շերտի տակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նմանատիպ ահազանգ ստացվել է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Հրազդանի բաժին, ու ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունք:
Պարզվել է, որ Մ. Մկրտչյան փողոցում՝ «NR» հյուրանոցային համալիրի մոտակայքում, կոյողատար խոխովակի անցկացման համար նախատեսված փոսում (մոտ 4մ խոր․) տեղի է ունեցել հողաշերտի փլվածք, ինչը լցվել է հողային աշխատանքներ կատարող՝ Կոտայքի մարզի բնակիչ 61–ամյա Սպարտակ Հ.-ի վրա:
Մինչ փրկարարների ժամանումը՝ նրան հողաշերտի տակից փորձել են դուրս բերել իր հետ հողային աշխատանքներ կատարողները, ապա ժամանած փրկարարները կիսով չափ՝ մոտ 1 մետր հողի շերտի մեջ մնացած Սպարտակ Հ.-ին դուրս են բերել և մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Հրազդան» բժշկակաՆ կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային:
Դեպքի վայր է ժամանել նաև Ծաղկաձորի քաղաքապետը: