Պուտինը կշարունակի ճանապարհորդել ընտրություններից հետո

Պուտինը կշարունակի ճանապարհորդել ընտրություններից հետո

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այժմ բավականին խիտ ճամփորդությունների ժանակացույց ունի և կշարունակվեն ընտրություններից հետո։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է Կրեմլի պաշտոնյա Դմիտրի Պեսկովը։

Մամուլի քարտուղարը չի մանրամասնել երթուղիներն ու ուղևորությունների ստույգ ժամկետները։

Լրագրողների հետ զրույցում Պեսկովը պատասխանել է նաև Ռուսաստանի նոր շրջաններ այցելելու՝ Պուտինի պլանների մասին հարցին։

Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ ՌԴ պետության ղեկավարն արդեն մի քանի անգամ այցելել է Դոնբաս և նորից կմեկնի այնտեղ, սակայն նոր ուղևորության «ստույգ ամսաթիվը ներկայումս դժվար է նշել»։