Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

Լուկաս Սելարայանը երկրորդ խաղն անընմեջ գոլ է խփում

Blog Image

Արգենտինայի Կլաուսուրայի 4-րդ տուրի շրջանակում «Բելգրանո դե Կորդոբան» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթանակ տարավ «Բանֆիլդի» նկատմամբ։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, հանդես գալով «Բելգրանոյի» մեկնարկային կազմում, խաղադաշտում անցկացրեց ամբողջ հանդիպումը։ 48-րդ րոպեին նա խփեց իր թիմի երկրորդ գոլը՝ ցուցադրելով բարձրակարգ խաղ։

Հայաստանի հավաքականի մեկ այլ կիսապաշտպան՝ Թոմաս Ադորյանը, ընդգրկված էր «Բանֆիլդի» մեկնարկային կազմում, սակայն խաղաժամանակ չստացավ։

Մրցաշարային աղյուսակում «Բելգրանոն» 7 միավորով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը, իսկ «Բանֆիլդը» 4 միավորով գտնվում է 12-րդ տեղում։

Աղբյուրը՝ Armsport.am:

Send