Ժողովո՛ւրդ, նրանք անելու են ամեն ինչ, որ պատերազմի մասին իրական տեղեկություններ չհայտնեն․ Վանեցյան

Ժողովո՛ւրդ, նրանք անելու են ամեն ինչ, որ պատերազմի մասին իրական տեղեկություններ չհայտնեն․ Վանեցյան

44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի կազմում կան մարդիկ, ինչպես, օրինակ Արծրուն Հովհաննիսյանը, որը ողջ պատերազմի ժամանակ հանրությանը կեղծ տեղեկություններ է տվել, դուք ո՞նց եք պատկերացնում այս հանձնաժողովի անաչառությունը։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ խոսելով այն մասին, որ ընդդիմությունը որոշել է չմասնակցել հանձնաժողովի նիստերին։

«Քննիչ հանձնաժողովի աշխատանքներն իրականացվում են փակ ռեժիմով և այդ ընթացքում պատգամավորները և այն մարդիկ, որոնք ընդգրկված են այդ աշխատանքներին՝ բարձրաձայնելու և հրապարակայնացնելու իրավունք չունեն։ Ամենավերջում, քննիչ հանձնաժողովը քվեարկությամբ որոշում է, թե որ մասը պետք է հանրայնացնի և որ մասը՝ ոչ»,-ասաց նա։

Արթուր Վանեցյանը դիտարկեց, որ հանրությունը անգամ ոչինչ չգիտի 4-օրյա պատերազմի մասին։ «Սրանք ամեն ինչ պիտի անեն, որ իրենք իրենց վրա հանկարծ դուրս չգան։ Ժողովուրդ, այս մարդիկ անելու են ամեն ինչ, որպեսզի պատերազմի սկսման, ընթացքի, արդյունքների մասին իրական տեղեկություններ չհայտնեն»։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիաննա Թորոսյան