Այդ դեպքում ինչո՞ւ այդ վերահաս արհավիրքի մասին ժողովուրդը չի տեղեկացել․ Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանին
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «բոչկա» գլորեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ։
Նա, մասնավորապես, հիշեցնելով Սերժ Սարգսյանի՝ օրերս դատարանի լրագրողների հետ զրույցում նրա արած այն հայտարարությունը, թե իր հրաժարականի որոշումով փորձել է «արհավիրքը հեռացնել Հայաստանից, հայ ժողովրդից․․․ Դրդեց այն, որ ես տեսնում էի, որ արհավիրք է մոտենում»։
Ալեքսանյանը հարցրեց Նիկոլ Փաշինյանին, թե վերջինս տեղյա՞կ է՝ ինչ արհավիրքի մասին է խոսում Սերժ Սարգսյանը։
«Պետք է միանգամից ասեմ՝ իրականության բացահայտման ճանապարհին այդ հայտարարությունը համարում եմ օգտակար, որովհետև ինձ ներկայացվել է այդ հայտարարությունը, այնտեղ կոնտեքստից և պատասխանից զգացվում է, որ խոսքը Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ առաջացող բարդությունների մասին է։ Եւ շատ կարևոր է, որ հիմա, հետահայաց Սերժ Սարգսյանն այդ մասին հայտարարում է, որովհետև այն ժամանակ, երբ ինքը կայացրել է որոշում՝ վերստին առաջադրվել վարչապետի թեկնածու, ինքն ասում է, որ այդ պահին ինքն իմացել է վերահաս արհավիրքի մասին։ Եւ, հետևաբար, սա մի հայտարարություն է, որը ոչ միայն վերահաստատում է 2018թ․ դրությամբ ԼՂ հարցի բանակցային գործընթացի վերաբերյալ մեր գնահատականները, այլև նոր նյուանս է ավելացնում, վերահաստատում և ավելի ուժեղացնում է մեր գնահատականները։ Եթե վարչապետի թեկնածու առաջադրվելու պահին Սերժ Սարգսյանը գիտեր մոտեցող արհավիրքի մասին, ապա առնվազն դա զրոյացնում է այս ընթացքում նրանց այն հայտարարությունները, թե իրենք դիվանագիտական հաղթանակների իրավիճակում են եղել 2017-18 թվականներին»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այդ արհավիրքը, որ 2018թ․ հունվարի դրությամբ արդեն վերահաս է, այդ ո՞ւմ գործողությունների և ո՞ւմ վարած բանակցությունների արդյունքում էր եկել այդ արհավիրքը կանգնել Հայաստանի դռան դիմաց։
«Բայց այստեղ շատ կարևոր ուրիշ նյուանս կա՝ այդ դեպքում ինչո՞ւ այդ վերահաս արհավիրքի մասին ՀՀ ժողովուրդը չի տեղեկացել։ Ես ուրիշ բան ձեզ ասեմ․ պաշտոնավարման շրջանում և նույնիսկ նախագահի պաշտոնից հեռանալու պահին համարենք, որ նա պաշտոնեական պարտականություններով կաշկանդված ա եղել։ 2018թ․ մայիսին եղե՞լ ա արտահերթ խորհրդարանական ընտրությունները, լավ՝ իրադրությունը երկրում քաղաքական առումով էականորեն փոխվե՞լ ա, ինչի՞ հանրությունը կամ կառավարությունը չի հաղորդակցվել»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում