«Վենեցիա» ռեստորանի մոտ բախվել են «Tesla»-ն, «Honda»-ն ու «Toyota Vitz»-ը, դրանցից մեկը՝ ծառին․ Shamshyan

«Վենեցիա» ռեստորանի մոտ բախվել են «Tesla»-ն, «Honda»-ն ու «Toyota Vitz»-ը, դրանցից մեկը՝ ծառին․ Shamshyan

Այսօր՝ հունվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:50-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Վենեցիա» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են «Tesla», «Honda» և «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: 

Բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկը հարվածել է ծառին: 

Վթարի փաստով պծ երևան քաղաքի գնդի 4-րդ գոմարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը: