Wizz air-ը շարունակում է ավել ավիատոմսեր վաճառել

Wizz air-ը շարունակում է ավել ավիատոմսեր վաճառել

Հանրահայտ «ultra-low cost» «Wizz Air» ավիաընկերությունը չի դավաճանում իր սկզբունքներին և շարունակում է ավել ավիատոմսեր վաճառել:

Մասնավորապես, MediaHub-ին ահազանգած քաղաքացիներից մեկը պատմեց, որ այս գիշեր Երևանից դեպի Հռոմ թռիչքի համար ավիաընկերությունն ավել ավիատոմսեր է վաճառած եղել, մինչդեռ, ինչպես նշում է մեր զրուցակիցը՝ «посадка была полной»: Այսինքն՝ ավիաընկերությունը այս էլ որերորդ անգամ վաճառել էր ավելի շատ տոմս, քան ինքնաթիռն ունի նստատեղ:

«Զվարթնոց» օդանվակայանի աշխատակիցներից մեկը քաղաքացուն ստեղծված իրավիճակի մասով ասել է. ««Wizz Air»-ը բավականին հաճախ է ավել տոմս վաճառում, հաշվարկն այն է, որ ամեն թռիչքին մի քանի ուղևոր չի գալիս: Երբեմն էլ ստացվում է այնպես, որ եթե ուղևորներից մեկը հաշվառման համար ուշ ժամանի, ապա իրեն կարող է տեղ չհերիքել ինքնաթիռում»:

Նշենք, որ «ավելի շատ ավիատոմս, քան նստատեղ վաճառելու» պրակտիկայից օգտվում են ոչ միայն «Wizz Air»-ը, այլ նաև հանրահայտ և ոչ «ultra-low cost» ավիաընկերություններից շատերը՝ փաստի առաջ կանգնացնելով ուղևորներին: Այնպես որ հիշեք. եթե դուք գնել եք ավիատոմս և անգամ հաշվառում անցել, դա դեռ չի նշանակում, որ ինքնաթիռում ձեզ համար տեղ կլինի:

Մարիաննա Արամյան