«Քաղցկեղի բջիջներ են հայտնվում». բժիշկները նախազգուշացրել են, որ սա կարող է քաղցկեղ առաջացնել

«Քաղցկեղի բջիջներ են հայտնվում». բժիշկները նախազգուշացրել են, որ սա կարող է քաղցկեղ առաջացնել

Սեռական ինֆեկցիաները կարող են երկար ժամանակ առանց ախտանիշի լինել՝ առանց անհանգստություն առաջացնելու։ Այնուամենայնիվ, դրանք վտանգավոր են ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար: Այս մասին ռուսական «Ապրիր առողջ» հաղորդաշարի եթերում խոսել են թերապևտ Ելենա Մալիշևան և իմունոլոգ Անդրեյ Պրոդեուսը։ 

Օրինակ, սեռական ճանապարհով փոխանցվող բավականին «հայտնի» վարակներից մեկը՝ քլամիդիան, կարող է առաջացնել քաղցկեղային ուռուցքի զարգացում: Հիվանդությունը բորբոքում է առաջացնում միզասեռական օրգաններում։

«Առաջացնում է քրոնիկ բորբոքում, ուստի բջիջները անընդհատ փոխվում են, և դրա պատճառով առաջանում են քաղցկեղային բջիջներ»,- բացատրել է Պրոդեուսը:

Հիվանդության ախտանշաններն են՝ այրոց, քոր սեռական օրգաններում և միզուկից թարախային կամ ջրային արտահոսք։ Առանց բուժման հիվանդությունը անցնում է քրոնիկ փուլ։

Եթե ​​ունեք նմանատիպ ախտանիշներ, ապա պետք է խորհրդակցեք բժշկի հետ։ Հիվանդությունը հնարավոր է հայտնաբերել միայն լաբորատոր ախտորոշման միջոցով։

Տեղեկություն. քլամիդիայի ինկուբացիոն շրջանը տևում է 10−14 օր: Այս պահին հիվանդությունը ոչ մի կերպ չի արտահայտվում։ Վիճակագրության համաձայն՝ քլամիդիայի ախտանիշները կարող են բացակայել կանանց 70-95%-ի և տղամարդկանց 50%-ի մոտ: