Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ՀՕՊ ուժերը Վորոնեժի մոտ երեք անօդաչու թռչող սարք են խոցել

Blog Image

ՀՕՊ ուժերը հինգշաբթի երեկոյան Վորոնեժից մի քանի կիլոմետր հեռավորության վրա երեք անօդաչու թռչող սարք են խոցել, հայտնել է Վորոնեժի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը։

 «Երեկ Վորոնեժից մի քանի կիլոմետր հեռավորության վրա հակաօդային պաշտպանության համակարգերը հայտնաբերել և ոչնչացրել են երեք անօդաչու թռչող սարքեր։ Զոհեր, վիրավորներ, վնասներ չկան։ Ես իրավիճակը պահում եմ անձնական վերահսկողության տակ»,- գրել է Գուսևը Telegram-ի իր ալիքում։

Վորոնեժի քաղաքապետարանը ուրբաթ գիշեր հայտնել է, որ քաղաքում իրավիճակը հանգիստ է։ «Փրկարար ծառայության մեկնում պահանջող արտակարգ միջադեպերը չեն արձանագրվել»,- նշել են քաղաքապետարանից։

Send