Ձեր ենթակայության տակ էլ հազար մարդ է աշխատում. Երևանի քաղաքապետը զայրացավ ավագանու անդամների վրա

Երևանի քաղաքապետարանում ավանդական գործակարգավարական նիստն է ընթանում, որի ընթացքում ներկայացվում են օրվա զեկուցվող հարցերը, թե իրականացվելիք աշխատանքներն ինչ ընթացքի մեջ են, որ փուլում են։ Հարցերից մեկն էլ վերաբերում էր Երևանի ջրօգտագործողների ընկերության կողմից ներկայացված Երևանի ոռոգման ցանցի վերականգնման աշխատանքների իրականացման ուղղությամբ նախագծերին։ 

Գործընթացը ներկայացրեց Երևանի ավագանու անդամ Արմեն Բեգոյանը, ով ասաց, թե աշխատանքները քննարկվում են, որին ի պատասխան քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն արձագանքեց, որ այս հարցում քննարկելու ոչինչ չկա, քանի որ ցանկը պարզ էր՝ ջրօգտագործողներից վերցրել էին։ Այնուհետև, Հրաչյա Սարգսյանը նորից հարց ուղղեց զեկուցողին. «Պարոն Բեգոյան, ի՞նչ եք արել սրա մասով, Ձեզ է սա պետք, ինչքան էլ շինբարեկարգումն աշխատանք է անում»։ 

Բեգոյանը նշեց, որ դեռ չեն ուսումնասիրել իրենց կողմից ցանկը, դրանից տեղյակ են, բայց մի քանի դիտողություններ ունեն։ Քաղաքապետը հրահանգեց, որ հաջորդ գործակարգավարական նիստին զեկուցեն այս հարցի մասին.

«Հարգելիներս, ամեն մեկդ մի հատ, երկու հատ բան ունեք այսօր, էսքան մարդ նստած էստեղ ինչի չեք զեկուցել, ձեր ենթակայության տակ էլ հազար հոգի մարդ է աշխատում»,- ասաց քաղաքապետը։

Մանրամասները՝ տեսանյութում: