Վոլոգդայի մոտ մարդկանցով նավակ է շրջվել, մահացածներ կան, այդ թվում երեխա

Վոլոգդայի մոտ մարդկանցով նավակ է շրջվել,  մահացածներ կան, այդ թվում երեխա

Վոլոգդայի մարզի Ուստ-Կուբինսկի շրջանի լճում հինգշաբթի երեկոյան նավակ է շրջվել, որում եղել է յոթ մարդ, այդ թվում՝ չորս երեխա, խեղդվել են մի կին և աղջիկ, հայտնում է ՌԴ ԱԻՆ մարզային վարչությունը։

Այսօր երեկոյան Բելավինսկոյե լճում մարդկանցով նավակ է շրջվել, ըստ նախնական տեղեկությունների՝ նավում 7 մարդ է եղել, այդ թվում՝ չորս երեխա… ասվում է Արտակարգ իրավիճակների նախարարության մարզային վարչության  Telegram-ի ալիքում։

Գերատեսչությունում պարզաբանել են, որ շրջված նավակի մեջ գտնվող մնացած հինգ մարդիկ ինքնուրույն են հասել ափ։ Այժմ ջրից դուրս են բերվել զոհերի մարմինները։