Վրան «գողացողները»

Վրան «գողացողները»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ Հայաստանի ոստիկանության պետ Վահե Ղազարյանն է, որի հրամանով երեկ ոստիկանները հերթական անգամ բռնություն են կիրառել քաղաքացիների նկատմամբ։

Փաշինյանի խուճապը

Արթուր Վանեցյանը երեկվանից Ազատության հրապարակում անժամկետ նստացույց է սկսել՝ Հայաստանի ու Արցախի փրկության օրակարգով։

Ոստիկանությունն արդեն երեկ ցույց տվեց, թե ինչպիսի խուճապի մեջ է Նիկոլ Փաշինյանը։ Ոստիկանները գողացան ընդդիմադիրների վրանները, որոնք պետք է տեղադրվեին հրապարակում՝ նստացույցի շուրջօրյա ընթացքն ապահովելու համար, անհամաչափ ուժ կիրառեցին ցուցարարների նկատմամբ՝ չխնայելով անգամ կանանց, բերման ենթարկեցին չորս ակտիվիստների։ Մի խոսքով, ոստիկանությունը կիրառում է բռնության ողջ գործիքակազմը՝ հասարակությանն ահաբեկելու անթաքույց նպատակով։

Վահե Ղազարյանն անցել է «կարմիր գիծը» 

Վահե Ղազարյանը դարձել է մեր խորագրի «մշտական» «հերոսներից» մեկը ու այլևս չի մոռացվելու և անխուսափելի իշխանափոխությունից հետո, Նիկոլ Փաշինյանի հետ միասին՝ կրելու է իր բաժին պատասխանատվությունը։

Ոստիկանությունն առայժմ կատարում է իր պետի ապօրինի հրամանները, սակայն ակնհայտ է՝ հասարակական ընդվզման ծավալները մեծանալուն զուգահեռ՝ արժանապատիվ սպան ու շարքայինը հրաժարվելու են բռնություն կիրառել ժողովրդի դեմ։ Ու այդժամ գալու է Ղազարյանի մենությունը, Փաշինյանի պարտադրած մենությունը։

Վահրամ Բագրատյան