Պուտինը հաստատել է Ուկրաինայի հետ բանակցությունների պատվիրակության կազմը․ Թրամփը նույնպես չի լինի Ստամբուլում

Պուտինը հաստատել է Ուկրաինայի հետ բանակցությունների պատվիրակության կազմը․ Թրամփը նույնպես չի լինի Ստամբուլում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է Ուկրաինայի հետ բանակցությունների պատվիրակության կազմը՝

▪️Պատվիրակության ղեկավարը Վլադիմիր Մեդինսկին է։ Ռուսաստանի Դաշնության Նախագահի օգնականը 2022 թվականից: 2022 թվականի փետրվար-ապրիլ ամիսներին նա գլխավորել է Ռուսաստանի պատվիրակությունը Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցություններում;

▪️Միխայիլ Գալուզին - ՌԴ արտաքին գործերի նախարարության ղեկավարի տեղակալ, զբաղեցրել է տարբեր դիվանագիտական ​​պաշտոններ նախարարության կենտրոնական գրասենյակում և արտերկրում;

▪️Իգոր Կոստյուկով - Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր տնօրինության պետ։ Նա անմիջական մասնակցություն է ունեցել Սիրիայում ՌԴ ԶՈւ գործողության ղեկավարմանը, Ռուսաստանի հերոս;

▪️Ալեքսանդր Ֆոմին - Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ։ Վերահսկում է միջազգային ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցերը։

Ուկրաինայի հետ բանակցությունների ռուսական պատվիրակությունն արդեն ժամանել է Ստամբուլ, հայտնել է ՏԱՍՍ-ի աղբյուրը։ Բանակցությունների մեկնարկը նախատեսված է Մոսկվայի ժամանակով մոտ 10:00-ին (Երևանի ժամանակով 11:00-ին):

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես չի մեկնի Թուրքիա։ Այս մասին ասել է ամերիկացի մի պաշտոնյա այն բանից հետո, երբ հրապարակվել է ռուսական պատվիրակության կազմը։

Ռուսաստանի հետ այսօրվա հանդիպումը կվերաբերի միայն հնարավոր 30-օրյա հրադադարի քննարկմանը։