Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոշոր վթար Երևանում․ 3 վիրավորներից 1-ին մեքենայից դուրս են բերել փրկարարները

Blog Image

Երեւանում, այսօր, մարտի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։20-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում Honda սերվիզի դիմաց բախվել են Mitsubishi pajero io և Mitsubishi pajero մակնիշի ավտոմեքենաները։ 

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»։ Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ԱԻՆ Փրկարար ծառայության թիվ 15 փրկարար ջոկատի փրկարարները։

Հրշեջ-փրկարաները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնները։

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։  Հետաքննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ 

Send