Լավ լուր շրջափակված Արցախից

Լավ լուր շրջափակված Արցախից

Այսօրվանից վերսկսվել է Արցախի Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների և ուսումնական հաստատությունների դասագործընթացը։

Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․

Հարգելի՛ հայրենակիցներ

Անխափան գազամատակարարման պարագայում Հունվարի 30-ից կվերսկսվի Արցախի Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի (առանց սննդի, ժամը 9:00-13:00), 1-12-րդ դասարանների, արտադպրոցական (երաժշտական և արվեստի դպրոցներ, մարզադպրոցներ ու մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններ) և նախնական (արհեստագործական) ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը։

Գազամատակարարման խափանման դեպքում կվերսկսվեն միայն 9-12-րդ դասարանների դասերը, համապատասխան պայմաններում՝ հատուկ գրաֆիկով, որի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։

ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ համապատասխան կառույցների կողմից տարվում են աշխատանքներ բնական գազով ջեռուցվող ուսումնական հաստատություններում ջեռուցման համակարգերը վերափոխելու ուղղությամբ։

Ծնողներին հորդորում ենք երեխաներին հագցնել տաք հագուստ։