Ի՞նչ է կատարվում կառավարությունում ՍԱՏՄ ղեկավարի հետ կապված կոռուպցիոն սկանդալից հետո. «Փաստ»

Ի՞նչ է կատարվում կառավարությունում ՍԱՏՄ ղեկավարի հետ կապված կոռուպցիոն սկանդալից հետո. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության և դրանից բխող՝ 2023-2028 թթ. գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը:

Պաշտոնական հաղորդագրությանը կից լուսանկարներից երևում է, որ այդ խորհրդակցությանը չի մասնակցել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Իհարկե, աշխատակազմի ղեկավարը կարող է և չմասնակցել աշխատանքային խորհրդակցություններին, սակայն բանն այն է, որ հենց նա է տեսչական մարմինների աշխատանքների համակարգողը:

Մեր ունեցած տեղեկություններով, հատկապես Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ կապված՝ Նիկոլ Փաշինյանը բավական զայրացած է Արայիկ Հարությունյանի ու Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանի վրա: Պատճառն այն է, որ ընդամենը կես տարի պաշտոնավարած ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիել յանը վերջերս ազատվեց աշխատանքից, այնուհետ ձերբակալվեց ծառայողական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով, ապա և կալանավորվեց: Իսկ Դանիել յանին ՍԱՏՄ ղեկավար դարձնելու լոբբինգ Հարությունյանն իրականացնում էր տևական ժամանակ: 2023 թվականին Նիկոլ Փաշինյանը Դանիել յանի թեկնածությունը չէր հաստատել, այդուամենայնիվ, 2024 թ. նոյեմբերին Արայիկ Հարությունյանին ու Պետրոս Մարտիրոսյանին հաջողվեց վերջապես ՍԱՏՄ ղեկավար դարձնել իրենց «պրոտեժե» Արմեն Դանիել յանին: Արդյունքը կոռուպցիոն սկանդալն է՝ նախաձեռնված քրեական վարույթով...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում