Անապայում տղամարդը մահացել է, երբ փորձում էր փրկել խեղդվող կնոջը՝ չնայած փոթորկին և տորնադոյին. հաղորդում է Shot տելեգրամյան ալիքը։
Դեպքը տեղի է ունեցել Սև ծովում՝ Անապայի ափերի մոտ, որտեղ վերջին օրերին արգելվում է լողալ ծովափում, սակայն քաղաքացիները չեն հետևում հորդորներին։
Ըստ աղբյուրի՝ տղամարդը ցատկել է ջուրը՝ չնայած մոտալուտ տորնադոյին. նա ցանկացել է փրկել կնոջը։ Նա չի կարողացել դուրս լողալ, կինը, նախնական տվյալներով, փրկվել է։
Տեսանյութն՝ այստեղ