Աղբն ու պլասմասե իրերը՝ Արշակունյացում խոշոր հրդեհի պատճառ

Քիչ առաջ հայտնել ենք, որ Արշակունյաց պողոտայում հրդեհ է բռնկվել, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Ի՞նչն է հրդեհի պատճառը, արդյոք կա՞ն տուժածներ․ MediaHub.am-ը փորձեց պարզել ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանից։
«Ըստ նախնական տվյալների՝ այրվում են պլասմասե իրեր և աղբ։ Հրդեհի տարածումը կանխվել է, այս պահին իրականացնում ենք հրդեհաշիջման աշխատանքներ»,- ասաց Կոստանյանը։
Նա տեղեկացրեց, որ տուժողներ չկան, հրդեհի բռնկման պատճառը ևս դեռ հայտնի չէ։
Նարե Գնունի