Samsung-ի պահեստներում ավելի քան 50 միլիոն հեռախոս է մնացել

Samsung-ի պահեստներում ավելի քան 50 միլիոն հեռախոս է մնացել

Նոր հաշվետվության համաձայն՝ հարավկորեական Samsung-ը պահեստում մնացած հեռախոսների խնդիր ունի. բանն այն է, որ պահեստում կուտակվել է հեռախոսների հսկայական քանակություն՝ ավելի քան 50 միլիոն հատ, գրել է GSM Arena-ն։

Միջին դասի հեռախոսների A սերիան դրանց մեջ ամենամեծ թիվն է կազմում, ենթադրվում է՝ այն պատճառով, որ դրանք բավականաչափ գրավիչ չեն խանութներում անմիջապես սպառվելու համար։

Այս տարի Samsung-ը նախատեսել է մատակարարել մոտ 270 միլիոն սմարթֆոն, եւ 50 միլիոնը այդ քանակության 18 տոկոսն է։

Այս տարվա սկզբին Samsung-ը ամսական արտադրել է մոտ 20 միլիոն սարք, բայց մայիսին այդ ցուցանիշը նվազել է՝ 10 միլիոն։ Դա կարող է լինել այն բանի հետեւանքը, որ չափից ավելի շատ սարքեր են մնացել պահեստներում, եւ դրանց պահանջարկը մեծ չէ։ Պահանջարկի նվազումը Samsung-ին ստիպել է նաեւ ապրիլ-մայիսին 30-70 տոկոսով կրճատել համալրող մասերի պատվերները։