Ուժեղ դմփոց լսեցինք. արտառոց դեպք Երեւանում. «կրակել» են ավտոբուսի վրա

Արտառող դեպք է տեղի ունեցել Երևանի Շինարարներ և Աբելյան փողոցների խաչմերուկում, ժամը 13։00-ի սահմաններում անհայտ անձը «կրակել է» 18 համարի երթուղային ավտոբուսի վրա։

MediaHub-ի լրագրողը դեպքի վայրից հայտնում է, որ կրակոցի արդյունքում վնասվել է ավտոբուսի ապակին։ Վերջինս զրուցել է նաև ավտոբուսի վարորդի և ուղևորների հետ։ Ուղևորներից մեկը ցույց տվեց, թե ինչպես է վնասվել ապակին։

«Ուժեղ դմփոց լսեցինք»,-ասաց նա։

MediaHub-ի լրագրողի փոխանցմամբ՝ դեպքի վայրում աշխատում են Ոստիկանության Մաշտոցի բաժնի ոստիկանները, քրեականի և քննչական կոմիտեի աշխատակիցները։

Մանրամասները՝ տեսանյութում