Պուտինը Իրանի նախագահի հետ քննարկել է Ղարաբաղում տիրող իրավիճակը

Պուտինը Իրանի նախագահի հետ քննարկել է Ղարաբաղում տիրող իրավիճակը

Իրանի նախագահը զանգահարել է Պուտինին, հայտնում են Կրեմլից։

Պուտինը Իրանի նախագահի հետ քննարկել է Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Պուտինն ու Իրանի նախագահը հեռախոսազրույցում ընդգծել են Ղարաբաղին առնչվող բոլոր հարցերը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու կարևորությունը։ Պուտինը Ռաիսիին տեղեկացրել է Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի գործունեության մասին։

Պուտինն ու Ռաիսին հետաքրքրություն են հայտնել 3+3 տարածաշրջանային խորհրդատվական հարթակի աշխատանքի ակտիվացման հարցում։