Ուր կարող է տեղափոխվել Մխիթարյանը

 Ուր կարող է տեղափոխվել Մխիթարյանը

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է տեղափոխվել Լիգա 1։ Ինչպես նշում է Match Tv-ի լրագրող Արարատ Մամբրեյանը, Հենրիխի ծառայություններով հետաքրքրված է «Մարսելը»։ Ըստ աղբյուրի՝ ֆրանսիական ակումբի ներկայացուցիչներն արդեն կապվել են ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ՝ գործարքի հնարավորությունները քննարկելու համար։

Նշվում է, որ Մխիթարյանը ևս դեմ չէ կարիերան Ֆրանսիայում շարունակելու տարբերակին։ Մամբրեյանի փոխանցմամբ՝ Մխիթարյանի տեղափոխությունը Ռուսաստան քիչ հավանական է։ Փոխարենը որպես այլընտրանքային տարբերակ կարող է լինել MLS տեղափոխությունը։