Խոշոր վթար, Երևան-Սևան ճանապարհին բախվել են «Toyota Camry» և «Chevrolet Volt». Shamshyan

Խոշոր վթար, Երևան-Սևան ճանապարհին բախվել են «Toyota Camry» և «Chevrolet Volt». Shamshyan

Այսօր՝ ապրիլի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 34 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 27-ամյա Տիգրան Ա․-ի վարած «Toyota Camry» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 31-ամյա Էմին Ա․-ի վարած «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։