Բժիշկն ինֆարկտի և ինսուլտի ոչ բացահայտ պատճառ է նշել

Բժիշկն ինֆարկտի և ինսուլտի ոչ բացահայտ պատճառ է նշել

Թոշակի անցնելուց հետո մենակությունը կարող է լինել տարեցների մոտ սրտի կաթված և ինսուլտ առաջացնող պատճառներից մեկը։ Կյանքին սպառնացող պայմանների զարգացման այս ոչ ակնհայտ գործոնը բացահայտել է շտապ բժշկական ծառայությունների խորհրդատու, պրոֆեսոր Ռոբ Գոլուեյը, գրել է Daily Mail-ը։

Բժշկի խոսքով՝ սրտի և արյան անոթների աշխատանքի վրա մենակության ազդեցության մեխանիզմն աներևակայելի բարդ է, բայց դա պայմանավորված է նրանով, որ մարդը սթրես է ապրում, ինչը հանգեցնում է արյան ճնշման բարձրացման։ «Նաև սթրեսի արձագանքն ազդում է մարմնում քիմիական նյութերի վրա, որոնք կոչվում են ցիտոկիններ: Դրանք առաջացնում են բորբոքում, որը վաղաժամ ծերացման ճանաչված պատճառ է»,- ասել է Գելուեյը:

Բժիշկն ընդգծել է, որ ոչ ողջ բժշկական հանրությունն է համաձայն, որ մենակությունը կյանքին սպառնացող իրավիճակներ է առաջացնում։

Մասնագետի կարմենակության ազդեցությունը հաստատող բազմաթիվ դեպքերը չեն կարող անտեսվել: «Շտապ օգնության բաժանմունքում իմ աշխատանքում ես տեսնում եմ այս ազդեցությունը օր օրի և կանոնավոր կերպով բուժում եմ այն ​​հիվանդներին, ովքեր ինսուլտ կամ սրտի կաթված են ստացել թոշակի անցնելուց անմիջապես հետո», - եզրափակել է Գալուեյը: