Ո՞ր քարտեզի հիման վրա է կատարվում սահմանազատումը․ Աբրահամյան

Արդարադատության նախարարությունը սահմանագծման ու սահմանազատման ապօրինի գործընթացի վերաբերյալ հայտատարություն տարածեց, որը լի էր մանիպուլյացիայով և ստով: Ներկայացնեմ. սահմանազատումն իրականացվում է Խորհրդային Միության դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված քարտեզների հիման վրա։ Սա, իհարկե, բացարձակ սուտ է։ Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Սովետական ժամանակաշրջանի սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների վերաբերյալ հայկական ԽՍՀ և ադրբեջանական ԽՍՀ առանձին հողակտորների միջև սահմանի ճշգրտման մասին 88  թվականի արձանագրությունն է, որը ստորագրվել է հողօգտագործման ղեկավարների կողմից և հաստատվել։ Այդ քարտեզներից երեքական պատճեն տրվել է Հայաստանին ու Ադրբեջանին: Միաժամանակ մեր ձեռքի տակ է մի պաշտոնական փաստաթուղթ, որ այդ քարտեզները հիմա առկա չեն։ Եվ քանի որ հիմա այդ քարտեզները գոյություն չունեն, ինձ մոտ հարց է առաջանում՝ ինչո՞վ է առաջնորդվում ՀՀ-ն սահմանազատման համար»,-  հայտարարեց Տիգրան Աբրահամյանը։

Մանրամասները՝ տեսանյութում