Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանում բախվել են բեռնատարն ու մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է. մոտոցիկլավարը հիվանդանոցում է

Blog Image

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:25-ի սահմաններում Մոնթե Մելքոնյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 37-ամյա Դավիթ Ն.-ի վարած «GABRO SPORT» մակնիշի մոտոցիկլն ու Կոտայքի մարզի բնակիչ 60-ամյա Արթուր Ա.-ի վարած «FAW» մակնիշի բեռնատարը։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարն էլ տեղափոխվել է հիվանդանոց։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Send